Android Pie
| Տեսակ | ՕՀ և software version? | 
|---|---|
| Ստեղծող | Գուգլ և Open Handset Alliance | 
| Ընտանիք | Լինուքս | 
| Առաջին թողարկում | հուլիսի 20, 2018 | 
| Ինտերֆեյս | Material Design? | 
| Արտոնագիր | Apache արտոնագիր | 
| Մասն է | Android տարբերակների ցանկ | 
| Նախորդ | Android Oreo | 
| Հաջորդ | Անդրոիդ 10 | 
| Անվանված է | կարկանդակ | 
| Կայք | android.com/versions/pie-9-0/(անգլ.) | 
Android Pie[1], Անդրոիդ օպերացիոն համակարգի իններորդ տարբերակը։ Համակարգի նախնական տարբերակը թողարկվել է 2018 թվականի մարտի 7-ին[2][3][4][5][6]։ Առաջին բետա տարբերակը թողարկվել է 2018 թվականի մայիսի 8-ին[7], երկրորդ, երրորդ և չորրորդ բետա տարբերակները թողարկվել են համապատասխանաբար 2018 թվականի հունիսի 6-ին[8][9][10][11], 2-ին և հուլիսի 25-ին[12][13][14][15][16][17]։
Android 9.0-ի վերջնական տարբերակը՝ Pie անվանմամբ, թողարկվել է 2018 թվականաի օգոստոսի 6-ին՝ Google Pixel և Essential Phone շարքի սմարթֆոննրի համար[11][12][13][14][15][16][17][18][19]։
2018 թվականի օգոստոսին, Գուգլը հայտարարել է, որ կթողարկի Android Pie Go Edition աշնանային տարբերակը, որն Android Pie-ի ավելի քիչ հիշողություն զբաղեցնող տարբերակն է[20][21][22][23][24]։
Հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Android Pie-ն ունի հետևյալ հնարավորությունները[25]․
- Նոր օգտագործվող ինտերֆեյս՝ կարգավորումների արագ մենյուի համար[26],
 - Ծանուցումների վահանակում ժամը տեղափոխվել է դեպի ձախ[27],
 - «Դոկն» այժմ ունի կիսթափանց հետին պլան,
 - Մարտկոցի էկրանապատկերը ծանուցումների վահանակում այլևս նարնջագույն չի երևում,
 - Սնուցման կարգավորումներում ավելացվել է «Էկրանի պատկեր» կոճակը,
 - Նոր արգելափակման ռեժիմ, որը մեկ անգամ անջատում է կենսաչափական տվյալները,
 - Կլորացված անկյուններով ինտերֆեյս,
 - Նոր անցումներ մի հավելվածից մյուսին անցնելիս կամ հավելվածներում գործողություններ կատարելիս,
 - Հաղորդագրությունների վերաբերյալ ավելի լիարժեք ծանուցում, որտեղ ամբողջ զրույցը կարող է ստացվել ծանուցման, լայնամասշտաբ պատկերների և խելացի պատասխանների տեսքով,
 - Էկրանի կտրման աջակցություն,
 - Բարձրության վերամշակված սլայդեր,
 - Փորձարարական գործառույթներ (որոնք ներկայումս թաքցված են Feature Flags կոչվող մենյուի մեջ), ինչպիսիք են վերամշակված «Հեռախոսի մասին» բաժինը, Bluetooth-ի ավտոմատ միացումը վարելիս և այլն,
 - DNS-ը TLS-ի վրա է[28],
 - HEIF աջակցություն,
 - Նոր համակարգային ինտերֆեյս, հիմնված ժեստերի վրա, անցումային ՕՀ, հեռացվել է «տուն» կոճակը և բազմաառաջադրանքային կոճակը,
 - Ավելացվել է վերամշակված, ծրագրերի հորիզոնական բազմաառաջադրանքային անջատիչը Google-ի որոնման վահանակում և ներկառուցված է ծրագրերի մեջ,
 - «Digital Wellbeing» ֆունկցիա, որը խոչընդոտում է հեռախոսի ավելորդ օգտոգործումը,
 - Հեռախոսը առջևի կողմից ներքև շրջելով կանջատվեն ծանուցումները[29],
 - Ադապտիվ մարտկոց, որն ուժակուտակիչի հզորությունը հասցնում է առավելագույնի, սահմանում է հավելվածների առաջնահերթություն, որոնք օգտատերը օգտագործում է ավելի շատ, քան մյուս ծրագրերը,
 - Էկրանի լույսի ավտոմատ կարգավորման ֆունցիայի բարելավվածություն, որը փոփոխում է էկրանի լուսավորությունը՝ օգտոգործողի անձնական նախասիրություներից ելնելով,
 - Always-On Display, որը, սակայն, թաքցնում է ծանուցումները,
 - Նավիգացիոն վահանակում նոր «Հետադարձ» կոճակ,
 - Թեմայի ձևակերպման ոչ ավտոմատացված ընտրություն,
 - Ստեղնաշարի լոգոն հայտնվում է նավիգացիոն վահանակում այն ժամանակ, երբ ստեղնաշարը միացված է։
 
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Android 9 Pie» (ամերիկյան անգլերեն). Android. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
 - ↑ Google announces Android P: Notch support, multi-camera API, indoor positioning, and more
 - ↑ Android P developer preview images and OTA files are now live, but no beta program yet
 - ↑ Вышла первая версия Android P Developer Preview | Все последние новости операционной системы Android OS 4, 4.1, 4.2 AndroidInsider.ru
 - ↑ Вышла первая сборка Android P Developer Preview — Rozetked.me
 - ↑ Google announces Android P Developer Preview, available for Pixel phones — Android Authority
 - ↑ Android P Beta available today, landing on non-Pixel devices including Essential Phone, OnePlus 6, Sony Xperia XZ2 | 9to5Google
 - ↑ [Update: OTA rolling out] Android P Developer Preview 3 factory images and OTA downloads are up
 - ↑ android-p-preview-2 — platform/build — Git at Google
 - ↑ Downloads for Pixel | Android Developers
 - ↑ 11,0 11,1 Android Developers Blog: Android P Beta 3 is now available
 - ↑ 12,0 12,1 Android P is almost here, final beta is available today — Liliputing
 - ↑ 14,0 14,1 Google releases final Android P beta as launch nears | ZDNet
 - ↑ 15,0 15,1 Final Android P release candidate is now available for Pixels and Essential Phone — GSMArena.com News
 - ↑ 16,0 16,1 Android P Beta 4: Everything you need to know | Digital Trends
 - ↑ 17,0 17,1 «Google releases 'final' Android P beta release before launch». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
 - ↑ Google releases final beta preview of Android P before launch — The Verge
 - ↑ Android P’s final beta preview is live — TechCrunch
 - ↑ Android 9 Pie (Go edition): New features and more options this fall
 - ↑ Android 9 Pie (Go edition) will make Android Go better this fall — The Verge
 - ↑ Android 9 Pie (Go edition) arrives this fall | TechCrunch
 - ↑ Android Pie Go Edition is coming this fall
 - ↑ «Google выпустит Android 9 Pie для слабых смартфонов». Российская газета (ռուսերեն). 2018 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
 - ↑ Android P is available for developer testing — The Verge
 - ↑ Here’s Everything New in Android P Developer 1 for the Google Pixel/XL and Pixel 2/XL
 - ↑ The biggest early visual changes in Android P — The Verge
 - ↑ Google Online Security Blog: DNS over TLS support in Android P Developer Preview
 - ↑ Google wants to help smartphone users disconnect with new 'Shush' Android P feature