Jump to content

Math Rock

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Ալբինին մեծ ազդեցություն է ունեցել մաթ ռոք ժանրի վրա

Math rock (անգլ.՝ Math rock), ալտերնատիվ և ինդի ռոքի ոճ ՝ ձևավորված «King Crimson» և «Rush» խմբերի ազդեցությամբ[1][2][3]։ նութագրվում է բարդ, ոչ տիպիկ ռիթմիկ կառուցվածքներով (ներառյալ անկանոն դադարներով և վերսկսումներով), հակադարձ հնչյուններով (կոնտրապունկտ), տարօրինակ ընդհատումներով և երկարացված ակորդներով։ Փոսթ-ռոք ժանրի հետ նմանություններ ունենալով՝ մաթ ռոքը հաճախ նկարագրվում է որպես «նույն մետաղադրամի հակառակ կողմ»։ Այս ժանրը նախընտրում է «ռոքային» մոտեցում երգերի ստեղծմանը և հնչյուններին։ Այն սովորաբար կատարվում է փոքր խմբերի կողմից, որոնք շեշտադրում են կիթառի դերը[1]։

Մի շարք խմբեր համարվում են այս ժանրի առաջամարտիկները[4][5]։

Պատմություն և նախորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«King Crimson» խմբի «Red» և «Discipline» ալբոմները, ինչպես նաև «Slint» խմբի «Spiderland» ալբոմը, հաճախ դիտարկվում են որպես մաթ ռոքի ձևավորման հիմնարար ազդեցություններ[6][7][8]։ Կանադական փանք ռոք խումբ «Nomeansno»-ն (հիմնադրվել է 1979-ին, դադարել գործունեությունը 2016-ին) երաժշտական քննադատների կողմից նշվել է որպես մաթ ռոքի «գաղտնի ազդեցություն»՝ ժանրի զարգացմանընախորդելով ավելի քան տասը տարի[9]։ Նույն ժամանակաշրջանի նույնիսկ ավելի ավանգարդ խումբ «Massacre»-ը, որի անդամներն էին կիթառահար Ֆրեդ Ֆրիթը և բասիստ Բիլ Լասուելը, ազդեցություն էր կրել փանքի հուժկու էներգիայից՝ օգտագործելով բարդ ռիթմիկ հատկանիշներ։ «Black Flag» խմբի՝ 1984 թվականի «My Wa»r ալբոմում նույնպես կան անսովոր բազմառիթմեր[10]։

«Yes» խմբի՝ 1971 թվականի «Fragile» ալբոմի երկու երգեր նույնպես ուշադրության են արժանացել․ «Classic Rock» ամսագրի Փոլ Լեսթերը գրում է, որ «Five Per Cent for Nothing» ստեղծագործությունում հարվածային գործիքներ նվագող Բիլ Բրուֆորդը «հորինում է մաթ ռոքը», իսկ «Pitchfork»-ի երաժշտական գրախոսներ Քրիս Դալենը, Դոմինիկ Լեոնեն և Ջո Թանգարին «Heart of the Sunrise»-ը նկարագրում են որպես «բազմաշերտ կառուցվածքով նախամաթռոքային էպոս»[11][12]։

Ժամանակակից մաթ ռոքի օրինակներից են «Delta Sleep», «Covet», «Tricot» և «TTNG» խմբերը[13][14][15][16]։

Մաթ ռոքը բնութագրվում է ռիթմիկ բարդությամբ, որը շատերի կողմից ընկալվում է որպես «մաթեմատիկական»։ Մինչդեռ ռոքի մեծ մասը օգտագործում է ստանդարտ երաժշտական չափեր (անկախ շեշտադրումից կամ սինկոպացումից), մաթ ռոքում հաճախ հանդիպում են ոչ ստանդարտ և փոփոխվող ռիթմեր, ինչպիսիք են՝ 5/4, 7/8, 11/8 կամ 13/8 չափերը[3]։

Ինչպես ավանդական ռոքում, այստեղ ևս հնչողության հիմնական ուժը կիթառներն ու հարվածայիններն են։ Սակայն մաթ ռոքում հարվածային գործիքներն ունեն ավելի կարևոր դեր՝ ապահովելով շարժիչ ուժ և բարդ ռիթմեր։ Կիթառահարները հաճախ օգտագործում են թափանցիկ հարվածների տեխնիկա (tapping) և լուպ պեդալներ՝ այդ ռիթմների վրա շերտեր կառուցելու համար, ինչպես օրինակ՝ «Battles» խմբի ստեղծագործություններում[17][18]։

Երգի խոսքերը սովորաբար առաջնային չեն մաթ ռոքում․ ձայնը դիտարկվում է որպես լրացուցիչ երաժշտական գործիք։ Շատ հաճախ վոկալը չի կրկնահնչեցվում (overdubbbed), և ձայնը խառնվում է մյուս գործիքների հետ՝ առանց շեշտադրման, ինչպես օրինակ՝ Սթիվ Ալբինիի ձայնագրման ոճում։ Մաթ ռոքի ամենահայտնի խմբերից շատերը ամբողջովին միայն գործիքային են՝ օրինակ՝ «Don Caballero» կամ «Hella»[19][20]։

Մաթ ռոքի և էմոյի միջև գոյություն ունի նշանակալի հատում։ Այս կապը ակնհայտ է «Tiny Moving Parts» կամ «American Football» խմբերում, որոնց երաժշտությունը նկարագրվել է որպես «փայլուն, մաթեմատիկորեն կառուցված ռոք», որը դարձավ էմո ժանրի բնորոշ հնչողություններից մեկը 2000-ականներին[21][22]։

«Math rock» տերմինը սկզբում օգտագործվել է որպես կատակ, սակայն ժամանակի ընթացքում դարձել է տվյալ երաժշտական ոճի ընդունված անվանումը։ Այս մտքի ջատագովներից մեկը «Chavez» խմբի երգիչ Մեթ Սվինին է, որի խումբը հաճախ կապվում է մաթ ռոքի հետ[23]։

Այնուամենայնիվ, բոլոր քննադատները մաթ ռոքը չեն դիտարկում որպես ռոքի լուրջ ենթաժանր, և նույնիսկ այդ ժանրի ամենահայտնի ներկայացուցիչներից ոմանք հրաժարվել են այդ անվանումից[5][24]։

Մաթ ռոքը զգալի տարածում ունի Ճապոնիայում։ Ամենահայտնի ճապոնական խմբերից են «Toe», «Tricot», «The Cabs» և «Lite» խմբերը։ Կան մի շարք այլ խմբեր, որոնք իրենց երաժշտության մեջ ներառում են մաթ ռոքային տարրեր, օրինակ՝ «Ling Tosite Sigure», «Zazen Boys» և «Mouse on the Keys»[25][26][27]։

Թայվանում ինդի երաժշտություն ոչ հաճախ է հանդիպում, սակայն մաթ ռոքը դառնում է զարգացող և արագ տարածում ստացող ժանր։ Այս շարժման ամենահայտնի ներկայացուցիչներից է «Elephant Gym» խումբը[28]։

Հյուսիսային Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Կարոլինայի Չապել Հիլ քաղաքից «Polvo» խումբը հաճախ դիտվում է որպես մաթ ռոքի հիմնասյուներից մեկը, թեև խմբի անդամները չեն ընդունել այդ դասակարգումը[29]։

Կալիֆոռնիայում «Game Theory» և «The Loud Family» փոփ խմբերը ղեկավարվում էին Սքոթ Միլլերի կողմից, ում մասին ասում էին, թե նա «փոփ երաժշտության հետ վարվում էր այնպես, ինչպես ծնունդով մաթեմատիկոսը՝ թվերի հետ»[30]։ «Game Theory» խմբի անունը ևս ունի մաթեմատիկական ծագում՝ մատնանշելով «գրեթե մաթեմատիկական» հնչողություն, երբեմն անվանվելով «IQ ռոք»[31]։

Թեև Սիեթլի սովորաբար չի կապվում մաթ ռոքի հետ, որոշ մասնագետներ «Soundgarden» խմբին համարում են բացառություն, քանի որ նրանց շատ երգերում հանդիպում են տարօրինակ ռիթմիկ չափեր[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Math Rock Music Genre Overview». AllMusic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. Body, Alex E. (2019 թ․ հունիսի 20). Rush: song by song. [Stroud, Gloucestershire, England]. ISBN 978-1-78155-729-7.
  3. 3,0 3,1 Progressive rock reconsidered. Holm-Hudson, Kevin. New York: Routledge. 2002. ISBN 0-8153-3714-0.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  4. «Read An Exclusive Excerpt From The New Book 'Math Rock' By Jeff Gomez». Stereogum (անգլերեն). 2024 թ․ ապրիլի 4. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 Goldner, Sam. «Hella: Hold Your Horse Is (Deluxe Reissue)». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. Sodomsky, Sam. «King Crimson Red». Condé Nast. Pitchfork. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  7. Leone, Dominique (2002 թ․ նոյեմբերի 21). «The Top 100 Albums of the 1980s». Pitchfork. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  8. Stablein, Lee. «Under The Influence #24: Lapsarian on "Spiderland" by Slint!». Metal Noise. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  9. «Live and Cuddly». Allmusic. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 1-ին.
  10. Blush, Steven (2010). «Black Flag & SST: Thirsty and miserable». American Hardcore: A Tribal History. Los Angeles: Feral House. էջ 72. ISBN 978-1-932595-98-7. «... its seven-minute Metal dirges and Fusion-style time signatures confused many fans.»
  11. Lester, Paul (2015 թ․ նոյեմբերի 27). «Yes: Fragile». Classic Rock. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 6-ին.
  12. Dahlen, Chris; Leone, Dominique; Tangari, Joe (2004 թ․ փետրվարի 8). «Pitchfork: Album Reviews: Yes: The Yes Album / Fragile / Close to the Edge / Tales from Topographic Oceans / Relayer / Going for the One / Tormato / Drama / 90125». Pitchfork. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  13. «Delta Sleep Songs, Albums, Reviews, Bio & More...». AllMusic (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. Michael Astley-Brown (2023 թ․ ապրիլի 5). «Yvette Young names the 10(+) guitarists who shaped her sound». guitarworld (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 6-ին.
  15. «Tricot Songs, Albums, Reviews, Bio & More | Al...». AllMusic (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. «This Town Needs Guns Songs, Albums, Reviews, B...». AllMusic (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. «Battles: Math rock made with room for improvisation». Washington Post. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին. «Battles is rooted in the irregular time signatures and guitar tapping of math rock, but the experimental trio is constantly pushing sonic boundaries.»
  18. Leonard, Colin (2011 թ․ հունիսի 7). «A math-rock supergroup loses its voice, and gets some soul». POLITICO (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին.
  19. «Hella Biography by Bradley Torreano». AllMusic. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին.
  20. «Don Caballero Biography by Steve Huey». AllMusic. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 5-ին.
  21. «A Tiny Interview with Tiny Moving Parts». VICE. 2014 թ․ սեպտեմբերի 9.
  22. «Never Meant: The Complete Oral History of American Football». NOISEY. 2016 թ․ փետրվարի 2. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  23. {{Cite web |last=LeMay |first=Matt |date=2006 թ․ օգոստոսի 12 |title=Interview: Chavez |url=https://pitchfork.com/features/interviews/6502-chavez/ |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20140109091530/https://pitchfork.com/features/interviews/6502-chavez/ |archive-date=2014 թ․ հունվարի 9 |access-date=2015 թ․ հուլիսի 17 |publisher=[[Pitchfork (website) |quote=[Math rock] was invented by a friend of ours as a derogatory term for a band me and James played in called Wider. But his whole joke is that he'd watch the song and not react at all, and then take out his calculator to figure out how good the song was. So he'd call it math rock, and it was a total diss, as it should be. |Pitchfork}}
  24. Kamp, David. (2005). The rock snob*s dictionary: an essential lexicon of rockological knowledge. Daly, Steven, 1960- (1st ed.). New York: Broadway Books. էջեր 69. ISBN 0-7679-1873-8.
  25. «A Complete Guide to Japanese Math Rock». Tokyo Weekender. 2020 թ․ փետրվարի 19. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  26. «10 indie bands from Asia you need to know». Time Out Hong Kong (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  27. «Mouse On The Keys live in KL | Music in Kuala Lumpur». Time Out Kuala Lumpur (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  28. Robson, Daniel (2022 թ․ օգոստոսի 6). «INTERVIEW - Taiwan's Math Rock Heroes Elephant Gym: 'We Can All Resonate Together in Music'». japan-forward.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  29. Redford, Chad. «You can call Polvo math rock, but the numbers just don't add up». Creative Loafing. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  30. Schoemer, Karen (1993 թ․ ապրիլի 2). «Sounds Around Town: Miller Writ Loud». New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  31. Amar, Erin (2011 թ․ հուլիս). «Music: What Happened? Scott Miller on 50 Years of Singles in 258 Pages». Rocker Magazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  32. «WAS SOUNDGARDEN A MATH ROCK BAND?». feckingbahamas. 2019 թ․ հուլիսի 9. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]