VRChat
| Կոչվել է ի պատիվ | Վիրտուալ իրականություն, հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման համակարգ | |

| Ժանր | social VR | |
| Մշակող | VRChat Inc. | |
| Հրատարակիչ | VRChat Inc. | |
| Հարթակ | Վինդոուզ, Meta Horizon OS | |
| Թողարկման ամսաթիվ | 16 հունվարի 2014 | |
| Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Լեզու | անգլերեն | |
| Բաշխիչ ընկերություն | Steam, Meta Store | |
| Առաջադրում | Steam Award for VR Game of the Year | |
| Takes place in fictional universe | VRChat universe | |
| Game mode | բազմակառավարելի խաղ | |
| Minimum number of players | 1 | |
| Maximum number of players | 32 | |
| Software engine | Unity | |
| Ներմուծման սարքեր | ստեղնաշար, մկնիկ, գեյմփադ | |
| Ստեղծագործության տարածում | թվային բաշխում | |
| Ծրագրի տարբերակի նույնականացուցիչ | 2023.4.2p2 | |
| Պաշտոնական կայք | www.vrchat.net | |
| Output device | Meta Quest, Oculus Rift, HTC Vive, Open Source Virtual Reality, Windows Mixed Reality, Valve Index | |
| Բիզնես մոդել | free-to-play, early access | |
| Compatible with | Steam Deck, Լինուքս | |
| IMDb identifier | tt7833720 | |
VRChat առցանց վիրտուալ իրականության հարթակ, որը ստեղծել են Գրեհեմ Գեյլորը և Ջեսսի Ջուդրին[1] և այն գործարկվում է VRChat ընկերության կողմից: Հարթակն օգտատերերին հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ՝ օգտատերերի կողմից ստեղծված 3D ավատարների և աշխարհների միջոցով։ VRChat-ը հիմնականում նախագծված է վիրտուալ իրականության ակնոցներով օգտագործման համար։ Այն հասանելի է Microsoft Windows օպերացիոն համակարգով համակարգիչների համար, ինչպես նաև որպես հավելված Android հիմքով ակնոցների՝ օրինակ՝ Meta Quest, Pico 4 և HTC Vive XR Elite սարքերի համար։
VRChat-ը առաջին անգամ թողարկվել է որպես Windows հավելված Oculus Rift DK1 նախատիպի համար 2014 թվականի հունվարի 16-ին, իսկ ավելի ուշ՝ 2017 թվականի փետրվարի 1-ին, թողարկվել է Steam ծրագրում: VRChat-ը հետագայում հասանելի է դարձել Meta Quest խանութում 2018 թվականի դեկտեմբերի 11-ին և Google Play խանութում 2023 թվականի օգոստոսի 22-ին:
Ընդհանուր նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]VRChat-ի գործառույթները նման են այնպիսի խաղերի, ինչպիսիք են Second Life-ը և Habbo Hotel-ը[2], թույլ տալով օգտատերերին մուտք գործել օգտատերերի կողմից ստեղծված «աշխարհներ», որտեղ նրանք կարող են շփվել միմյանց հետ վիրտուալ ավատարների միջոցով։ Աշխարհները տարբեր են՝ ներկայացնելով սոցիալական տարածքներ, ներկայացման վայրեր կամ խաղեր[3][2]։
VRChat-ը կարող է աշխատել նաև «desktop» ռեժիմում առանց VR սարքի, որը վերահսկվում է մկնիկի և ստեղնաշարի, խաղային հսկիչի կամ սենսորային սարքի միջոցով։ Desktop ռեժիմում որոշ սահմանափակումներ կան՝ օրինակ՝ անհնար է ազատ շարժել ավատարի վերջույթները կամ կատարել այնպիսի գործողություններ, որոնք պահանջում են երկու ձեռք[4]։
VRChat Plus վճարովի բաժանորդագրությունը տրամադրում է լրացուցիչ հնարավորություններ, ինչպիսիք են ավելի շատ «սիրված» ավատարների սլոթեր, պրոֆիլի լուսանկարներ և խաղում արված լուսանկարը հրավերի հարցմանը կցելու հնարավորությունը։ Թողարկումից ի վեր բաժանորդների համար ավելացվել են այլ բացառիկ հնարավորություններ, ներառյալ օգտատիրոջ միջերեսի լրացուցիչ ձևավորման ընտրանքներ և անհատական էմոջիներ ու հաղորդագրությունների կպչուն պիտակներ[5][6][7][8]։
Օգտատերերի ստեղծած բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավատարների և աշխարհների ստեղծումը բարդ գործընթաց է, որը ներառում է արտաքին գործիքների օգտագործում. դրանք վերբեռնվում են օգտատերերի կողմից՝ օգտագործելով Unity ծրագրաշարի մշակման հավաքածու, որը թողարկվել է VRChat-ի հետ միասին[3][2]։ Ավատարները կարող են կրկնօրինակել գլխի և ձեռքերի շարժումները, ինչպես նաև աջակցում են շրթնաձայնումը, աչքերի թարթումը և այլ հատկություններ[9][2]։
Ավատարները հաճախ տրամադրվում են անվճար կամ վաճառվում առցանց հարթակներում՝ ինչպես Gumroad-ը կամ Booth են[3][10]։
2020 թվականին VRChat–ը ներկայացրեց Udon անունով տեսողական ծրագրավորման լեզու, որը հիմնված է հանգույցային գրաֆիկի ճարտարապետության վրա։ Չնայած այն դեռ համարվում է ալֆա տարբերակ, սակայն հնարավոր դարձավ օգտագործել այն հանրային աշխարհներում 2020 թվականի ապրիլից[11]։
Սարքավորումների աջակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]VRChat-ը հասանելի է Microsoft Windows (ՀԾ), Android և iOS (փորձնական տարբերակ) պլատֆորմների համար։ Ինչպես աշխարհները, այնպես էլ ավատարները, կարող են ստեղծվել մեկ կամ մի քանի պլատֆորմների համար։ Բջջային սարքերի ապարատային սահմանափակումների պատճառով բովանդակությունը պետք է օպտիմիզացվի որոշակի տեխնիկական չափանիշներով[12][13]։
Համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]VRChat-ի հայտնիությունը հիմնականում պայմանավորված է YouTube-ի և Twitch-ի ուղիղ հեռարձակում իրականացնող կոնտենտ ստեղծողների ակտիվ օգտագործմամբ[2]։ VRChat-ի շուրջ ձևավորվել է համայնք, որը ներառում է ֆորումում հրապարակվող շաբաթական թերթ, ինչպես նաև խաղին նվիրված քննարկումներով հաղորդումներ և փոդքասթներ[2]։
Հարթակն առաջին անգամ լայն ճանաչում ստացավ թողարկման ժամանակ եղած վիրուսային տարածմամբ, սակայն դրա օգտագործողների թիվն սկսեց կայուն աճ գրանցել հատկապես COVID-19 համավարակի և դրա հետ կապված կարանտինային սահմանափակումների ընթացքում։ VRChat-ին նվիրված Twitch հաշիվներում դիտումների զգալի աճ գրանցվեց 2020 թվականի ամռանն ու սեպտեմբերին[14]։
Ծառայությունը 2020 թվականի Հելոուինիի հանգստյան օրերին գրանցեց ռեկորդային՝ ավելի քան 24,000 միաժամանակյա օգտատեր, որոնցից կեսից ավելին օգտվում էին VR սարքավորումներից։ Դա պայմանավորված էր տոնական միջոցառումներով և նոր թողարկված Oculus Quest 2 սարքով[14]։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին VRChat-ը գրանցեց այն ժամանակվա իր նոր ռեկորդը՝ ավելի քան 40,000 միաժամանակյա օգտատեր Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ։ Այնպիսի մեծ ներհոսք կար, որ համակարգը կարճ ժամանակով խափանվեց՝ անվտանգության մատակարարը սխալմամբ ընկալեց օգտատերերի հոսքը որպես ծառայության մերժման հարձակում (DDoS)[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «VRChat enters the creator economy». Tubefilter (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Alexander, Julia (2017 թ․ դեկտեմբերի 22). «VRChat is a bizarre phenomenon that has Twitch, YouTube obsessed». Polygon. Vox Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Getting Dressed for the Metaverse». Esquire. 2022 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Jecks, Chris (2018 թ․ հունվարի 8). «VRChat: Do You Need a VR Headset to Play?». Twinfinite. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Hayden, Scott (2020-12-07). [https://www.roadtovr.com/vrchat-plus-membership-early-supporter/ «'VRChat' Launches Premium Membership, Now in 'Early Supporter' Phase on Steam»]. Road to VR (ամերիկյան անգլերեն). [https://web.archive.org/web/20210414041929/https://www.roadtovr.com/vrchat-plus-membership-early-supporter/ Արխիվացված] օրիգինալից 2021-04-14-ին. Վերցված է 2021-01-03-ին.
{{cite web}}: Check|archive-url=value (օգնություն); Check|url=value (օգնություն) - ↑ Baker, Harry (4 December 2020). [https://uploadvr.com/vrchat-plus-subscription-steam/ «VRChat Plus, Paid Subscription Option, Now Available On Steam»]. UploadVR (ամերիկյան անգլերեն). [https://web.archive.org/web/20210226100224/https://uploadvr.com/vrchat-plus-subscription-steam/ Արխիվացված] օրիգինալից 2021-02-26-ին. Վերցված է 2021-01-03-ին.
{{cite web}}: Check|archive-url=value (օգնություն); Check|url=value (օգնություն) - ↑ [https://docs.vrchat.com/docs/vrchat-202112 «VRChat 2021.1.2»]. VRChat. 2021 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 5 May 2021-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - ↑ [https://docs.vrchat.com/docs/vrchat-202332#new-features «VRChat 2023.3.2»]. VRChat. 2021 թ․ փետրվարի 2. [https://web.archive.org/web/20210505152140/https://docs.vrchat.com/docs/vrchat-202332#new-features Արխիվացված] օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}: Check|archive-url=value (օգնություն); Check|url=value (օգնություն) - ↑ Forrest, Derek (2017 թ․ փետրվարի 1). «'VRChat' Is A Social Platform, A Dev Sandbox, And A Step In The Right Direction». Tom's Hardware. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Gladwin, Ryan S. (2024 թ․ մարտի 29). «Trans people are turning to VR as society fails them». Mashable (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ Tupper (2020 թ․ ապրիլի 1). «Introducing VRChat Udon: Unlocking Coding for Creators». VRChat (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «VRChat Now Automatically Generates Mobile Avatar Versions». UploadVR (անգլերեն). 2024 թ․ հունվարի 10. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Here's How VRChat Will Work On Oculus Quest». UploadVR (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 14,0 14,1 Lang, Ben (2020 թ․ նոյեմբերի 4). «Spurred by Quest 2 Launch, 'VRChat' Hits Record 24,000 Concurrent Users, More Than Half in VR». Road to VR (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Tupper (2021 թ․ հունվարի 5). «VRChat's New Years 2021 — or, what the $%@& was that?». VRChat (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.