Which One, կանադացի ռեփեր Դրեյքի երգը, որը ձայնագրվել է բրիտանացի ռեփեր Central Cee-ի մասնակցությամբ։ Այն թողարկվել է 2025 թվականի հուլիսի 25-ին OVO և Republic լեյբլներում որպես Դրեյքի «Iceman» իններորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Այս երգը դարձել է երկու արտիստների երկրորդ պաշտոնական համագործակցությունը «On the Radar Freestyle»-ից հետո (2023)։
«On the Radar Freestyle»-ի թողարկումից հետո 2023 թվականի հուլիսին Central Cee-ն 2025 թվականի հունվարին տված հարցազրույցում, որը համընկել է նրա դեբյուտային ստուդիական ալբոմի՝ «Can't Rush Greatness»-ի թողարկման հետ, հարցրել են Դրեյքի հետ մեկ այլ համագործակցության հնարավորության մասին: Այդ ժամանակ նա պատմել է, որ իրենք ևս մեկ երգ ունեն «արխիվում», բայց կարծում էին, որ ալբոմում այն ներառելը չափազանց «կանխատեսելի» կլինի։ Նա հաստատել է, որ իրենք աշխատել են լրացուցիչ նյութի վրա, սակայն նախընտրել են այն պահպանել հետագա թողարկման համար[1]։
Թրեքի հատվածն առաջին անգամ հնչել է Դրեյքի «Iceman: Episode 1» ուղիղ հեռարձակման ժամանակ։ Դրեյքը կրկին ներկայացրել է երգի հատվածը 2025 թվականի հուլիսի 12-ին Wireless Festival-ում իր ելույթի ժամանակ Լոնդոնում[2]։ Հուլիսի 24-ին՝ «What Did I Miss?» սինգլի թողարկումից ընդամենը երեք շաբաթ անց, Դրեյքը ներկայացրել է «Which One»-ը երկրորդ ուղիղ հեռարձակման ժամանակ, որը կոչվում է «Iceman: Episode 2»[3]։ Ուղիղ հեռարձակումը հայտարարվել էր նախօրեին և ակնարկում էր նոր սինգլի մոտալուտ թողարկման մասին, որը շատ առումներով նման էր «What Did I Miss?» երգին[4]։
«Which One»-ը կարելի է բնութագրել որպես «կղզու երանգով» թրեք, որը համատեղում է սահուն ռեփ և կարիբյան ոճի ռիթմեր[5]։ Դրեյքը երգը սկսում է սովորական ձևով՝ դիմելով պոտենցիալ սիրելիին, որն առանձնանում է իր ընկերուհիներից։ Central Cee-ն շարունակում է պատմությունը՝ հարցնելով կնոջը՝ «արդյոք նա եկել է այստեղ լավ ժամանցի համար, թե երկար ժամանակով»[6]։
Երգում կարելի է լսել թարթող բիթ «զուսպ սպառնալիքով», որը տեղ էր տալիս ինչպես պարանոյայի, այնպես էլ հպարտության»: Առանց վառ արտահայտված կրկներգի, երգը ներկայացնում է երկխոսություն, որը թույլ է տալիս յուրաքանչյուր արտիստի կիսվել է իր տեսլականով տարբեր ոճերի միջոցով[7]։